Գլխավոր Uncategorized Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 31-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ. կա...

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 31-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ. կա վիրավոր

6

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 07։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Սարգիս Ս․-ն, իր վարած Opel մակնիշի 35 AX 529 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի՝ Չարենցավան քաղաքի վարչական տարածքում բախվել է համընթաց ընթացող Տավուշի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արտակ Դ․-ի վարած ЗИЛ մակնիշի 35 MF 400 համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Սարգիս Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոռեպորտաժ