Գլխավոր Նորություններ Ինտիմ պլաստիկա. ի՞նչ է դա, և ինչո՞ւ են կանայք ավելի հաճախ սկսել...

Ինտիմ պլաստիկա. ի՞նչ է դա, և ինչո՞ւ են կանայք ավելի հաճախ սկսել դիմել դրա օգնությանը. գինեկոլոգ-էսթետ

18
Կանանց մոտ կարող են առաջանալ խնդիրներ, որոնք դիսկոմֆորտ, ինքնավստահության  ու ներդաշնակության կորուստ կարող են առաջացնել, ինչպես, օրինակ, ինտիմ կյանքում դժվարություններն ու սեռական ակտի ժամանակ ցավերն են:
Արդյոք լուծո՞ւմ է նման խնդիրներ ինտիմ պլաստիկան. մի քանի հարց գինեկոլոգին: 1․ Ինչ են անում ինտիմ պլաստիկայի ժամանակ   Ցանկացած միջամտություն ինտիմ պլաստիկայի ոլորտում անում է միայն և միայն գինեկոլոգ-էսթետը: Մասնագետը հիալուրոնաթթու (Гиалуроновая кислота) է ներարկում կնոջ սեռական օրգանների հատվածում, որպեսզի ճշտկի մեծ և փոքր շրթունքները, ամրացնի հեշտոցի պատերը, վերացնի հետծննդաբերական սպիները, անհրաժեշտության դեպքում նաև՝ ի  ծնե առաջացած թերությունները: Նշենք, որ հիալուրոնաթթուն անվտանգ է օրգանիզմի համար:
2․ Իսկ դա ընդհանրապես պե՞տք է Ինտիմ պլաստիկան անհրաժեշտ է, եթե ներքո թվարկած խնդիրները գնալով բարդանում են և կնոջ սեռական կյանքում դժվարություններ ստեղծում՝ միաժամանակ խթանելով մի շարք գինեկոլոգիական հիվանդություններ:   Ահա թե որ դեպքերում են հիմնականում իրականացնում ինտիմ պլաստիկա.  
  • Կոնքի հատակի մկանների թուլացում
  • Բազմապտղային հղիություն
  • Սեռական կյանքում անբավարարվածության զգացում
  • Միզաթափություն
  • Բարդ  ծննդաբերություն 
Ինտիմ պլաստիկայի ժամանակ ներարկումները ալերգիաներ, ցավ չեն առաջացնում և որևէ ռեակցիայի մեջ չեն մտնում, բայց կան որոշ հակացուցումներ:   3․ Ո՞ւմ հաստատ չի կարելի դիմել ինտիմ պլաստիկայի Ինտիմ պլաստիկայից պետք է հրաժարվել, եթե.
  • Կերակրում եք  կրծքով
  • Եթե երեխայի եք սպասում  
  • Եթե ունեք խրոնիկ, սուր հիվանդություններ
  • Եթե արյան մակարդելիությունը ցածր է
  • Եթե ունեք ավտոիմունային հիվանդություններ 

Առողջություն ենք մաղթում: Բուն պրոցեդուրայի մասին՝ տեսանյութում: