Գլխավոր Շոուբիզնես Զեուդի Արեա. Ռոբինզոնի հիասքանչ «Ուրբաթը». ինչպիսին է դարձել դերասանուհին 43 տարի անց

Զեուդի Արեա. Ռոբինզոնի հիասքանչ «Ուրբաթը». ինչպիսին է դարձել դերասանուհին 43 տարի անց

28

Ռոբինզոնի պատմությունը բոլորին է ծանոթ. շատերը ծանոթացել են սկզբնաղբյուրի հետ՝ Դանիել Դեֆոյի վեպի, մյուսներն այս պատմության հետ ծանոթացել են ֆիլմի միջոցով: Ռոբինզոն Կրուզոյի մասին պատմող բազմաթիվ ֆիլմերի մեջ իտալական կատակերգությունը ամենասիրվածը դարձավ: Ֆիլմը էկրաններին դուրս եկավ 1976 թվականին: Գլխավոր դերում նկարահանվել է իտալացի հայտնի կատակերգու Պաոլո Վիլաջոն:

Այս ֆիլմում տղամարդ Ուրբաթը փոխարինվեց կին-Ուրբաթով, ինչն իր հերթին նպաստեց ֆիլմի հաջողությանը:

Ուրբաթի դերը կատարել է դերասանուհի Զեուդի Արայան: Աղջիկը զարմանալի գեղեցկություն ուներ: Յուրահատուկ արտաքինի համար աղջիկը պարտական է իր ծագմանը: Զեուդին ծնվել և մեծացել Եթովպիայում: Նա մասնակցում էր գեղեցկության մրցույթների: Հենց այդպես էլ նա ստացավ իր տոմսը դեպի պայծառ ապագա. նրան Իտալիա հրավիրեցին աշխատանքի:

Նա գովազդներում էր նկարվում, որպես մոդել էր աշխատում: Իսկ դրանից հետո հայտնվեց կինոյում: Հիմա Զեուդին այլևս չի աշխատում կինոյում: Դեռ 90-ականներին նա սկսել է զբաղվել պրոդյուսերությամբ: Արայան այդ գործում հաջողակ է դարձել: