Գլխավոր Շոուբիզնես «Աղջիկները երբեմն չափն անցնում են». Դայանա Դավթյանը պատրաստ է ԱՄՆ-ում կայանալիք «Միսս...

«Աղջիկները երբեմն չափն անցնում են». Դայանա Դավթյանը պատրաստ է ԱՄՆ-ում կայանալիք «Միսս տիեզերք 2019» մրցույթին

7
Ընդամենը մի քանի օրից՝ նոյեմբերի 28-ին, «Միսս տիեզերք Հայաստան 2019» տիտղոսակիր Դայանա Դավթյանը կմեկնի Միացյալ Նահանգների Ատլանտա քաղաք, որտեղ դեկտեմբերի 8-ին կկայանա «Միսս տիեզերք 2019»-ը: BRAVO.am-ի հետ զրույցում Դայանան խոսել է գեղեցկության մրցույթին պատրաստվելիս իր ապրումների մասին, եւ ոչ միայն:Թարգմանչի օգնությամբՀիմա նախապատրաստական բուռն աշխատանքներ ենք իրականացնում: Մի քանի րոպե առաջ ստացա զգեստս, որով պետք է ներկայանամ մրցույթին: Շատ կարեւոր է նաեւ տարազս, որը նույնպես պատրաստ է: Հաճախում եմ մարզասրահ, որպեսզի պահպանեմ կառուցվածքս: Հաճախել եմ նաեւ անգլերենի դասերի: Անգլերենին տիրապետում եմ, բայց ոչ այնքան լավ, ինչքան ռուսերենին ու հայերենին, եւ հարցազրույցի ժամանակ թարգմանչի օգնությամբ եմ շփվելու:

Դայանա Դավթյանը Լավագույնի ընտրությունըՄրցույթն ընթանալու է երեք փուլով, ներկայանալու ենք լողազգեստով, տարազով եւ երեկոյան զգեստով: Բայց մինչ այս փուլերը լինելու է հարցազրույցի փուլ, որը չի հրապարակվելու. ժյուրիի անդամների համար է: Եզրափակիչ փուլ անցնելու խնդիր չկա, ինչպես «Միսս աշխարհ»-ի դեպքում է: Այստեղ մենք բոլորս ֆինալիստներ ենք: Ըստ այս փուլերի՝ ընտրում են նախ լավագույն 20-ին, հետո`10-ին, 5-ին, վերջում 3-ին, որոնցից էլ ընտրվում է հաղթողը:  Հոլովակների մասինԵրեք օրը մեկ նկարահանել եւ ուղարկել եմ սիրողական տեսանյութեր իմ հոբբիների մասին: Դրանք հրապարակում են իրենց էջում: Ուզում եմ նաեւ նշել, որ առցանց քվեարկություն չկա:Բնական գեղեցկությունՈ՛չ «Միսս տիեզերք»-ում, ո՛չ  «Միսս աշխարհ»-ում արգելված չեն պլաստիկ միջամտությունները, սակայն չի եղել մի դեպք, որ հաղթի նման աղջիկ: Ես երբեւէ որեւէ միջամտության չեմ դիմել: Աչքերիս գույնն էլ բնական է. լինզա չեմ կրում:

Դայանա Դավթյանը
Պլաստիկ վիրահատությունների եւ կոսմետիկ միջամտությունների դիմելու ցանկությունը հաճախ պայմանավորված է անինքնավստահությամբ: Շատ աղջիկներ այսօր ինքնավստահ չեն, եւ ինձ շատ են գրում՝ հարցնելով՝ ինչպես դառնան այդպիսին: Ես կողմ եմ նման միջամտություններին, եթե աղջիկը լավ չի զգում իրեն իր արտաքինով, բայց երբեմն չափն անցնում են: Խնդիրը հոգեբանական է. մի վիրահատությանը կհաջորդի մյուսը, եւ այսպես շարունակ: Աղջիկներն ուզում են նմանվել ինչ-որ ստանդարտ տիկնիկի, բայց գեղեցկությունն ինքնատիպության մեջ է:

Երազանք

Չկան վախեր. շատ ոգեշնչված եմ: Մանկուց հետեւել եմ «Միսս տիեզերք»-ին ու միշտ երազել, որ մի օր ես էլ կհայտնվեմ այնտեղ: Խորհուրդ կտամ, որ աղջիկները չվախենան ու մասնակցեն նման մրցույթների: Պատասխանատվության մեծ զգացում ունեմ, քանի որ ինձ նայելով պատկերացնելու են մի ամբողջ երկիր: Կներկայացնեմ Հայաստանն ամենալավ կերպով: