Գլխավոր Նորություններ Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Լուսաբաց» ռեստորանի դիմաց. բախվել են Opel-ն ու Volkswagen-ը....

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Լուսաբաց» ռեստորանի դիմաց. բախվել են Opel-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

222

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 62-ամյա Խաչատուր Հովակիմյանի վարած Volkswagen մակնիշի 35 AF 643 համարանիշի և Աբովան քաղաքի բնակիչ, 30-ամյա Գևորգ Ստեփանյանի վարած Opel մակնիշի 35 ՏF 489 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Խ. Հովակիմյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Ope-ի վարորդ Գ. Ստեփանյանն ու նրա ուղևոր, համաքաղաքացի, 30-ամյա Գևորգ Սիմոնյանը՝ Աբովյանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավոորությամբ: 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին , որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղազարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդը եղել է խմած, իսկ Volkswagen-ինը ՝ սթափ և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ ՇամշյանիՖոտոռեպորտաժ