Գլխավոր Նորություններ Երևանի Մյասնիկյան պողոտայում մոտոցիկլետը կողաշրջվել է

Երևանի Մյասնիկյան պողոտայում մոտոցիկլետը կողաշրջվել է

106

Ապրիլի 28-ին՝ ժամը 00:48-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:  Պարզվել է, որ մոտոցիկլետը (վարորդ՝ Վ.Թ., ծնված 1996 թ.) կողաշրջվել է: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել մոտոցիկլետի վարորդին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։