Գլխավոր Շոուբիզնես Վարդան վերջապես ամուսնացել է

Վարդան վերջապես ամուսնացել է

287

Հայտնի երգչուհի, դերասանուհի և pole-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի բաժանորդներին պատմել է, թե որքան բան է հասցրել անել վերջին 1 ամսվա ընթացքում:

«Նույնիսկ չեմ հավատում, թե որքան իրադարձություն է տեղավորվել մեկ ամսում, ես հասցրել եմ․

Նշել ծննդյանս օրը,
Նախաամուսնական խնջույք կազմակերպել,
Ամուսնանալ,
Սեփական բնակարան ունենալ,
Պայմանագիր կնքել Ռուսաստանի ամենամեծ հրատարակչության հետ՝ գիրք հրատարակելու համար։

Հ․Գ․ Մինչև ամսվա վերջ երեք օր կա։
Ի՞նչ եք կարծում՝ ուրիշ ի՞նչ կարելի է հասցնել անել», – գրել է Վարդան։Օգտատերերը սկսել են շնորհավորել Վարդային, շատերը նշել են, որ կարելի է մտածել երեխայի մասին։