Գլխավոր Նորություններ 8 կարևոր խորհուրդ, թե ինչպես մնալ երիտասարդ և ապրել երկար

8 կարևոր խորհուրդ, թե ինչպես մնալ երիտասարդ և ապրել երկար

57

Բոլորս էլ ցանկանում ենք ապրել երկար ու երջանիկ։ Հենց այդ պատճառով այսօր ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կերկարացնեն ձեր կյանքի տևողությունը կամ գոնե հաստատ չեն կրճատի։

Կառավարեք ձեր նյարդերը։ Սթրեսն ու դեպրեսիան միմիայն բացասաբար են ազդում ձեր առողջության, հետևաբար նաև կյանքի վրա։

Շրջապատեք ձեզ լավ մարդկանցով։ Որքան դրական էմոցիաներ ստանաք, այնքան ավելի երջանիկ կլինեք։ Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ դրական մարդկանցով շրջապատված լինելը միայն լավ է ազդում մարդու վրա։

Հրաժարվեք բարձր կալորիականությամբ վնասակար ուտելիքներից։ Փոխարենն օգտագործեք վիտամիններով հարուստ սնունդ։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մտավոր գործունեություն ծավալելը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը։ Օրինակ՝ ազատ ժամանակ կարդացեք գրքեր, խաղացեք ինտելեկտուալ խաղեր։

Եթե սիրում եք դիմահարդարվել, ապա ոչ մի դեպքում մի չարաշահեք այն։ Չափից շատ շպարը վնասում է մաշկն ու ժամանակից շուտ ծեր տեսք հաղորդում ձեզ։

Ճիշտ է, արևի տակ երկար մնալը շատ ռիսկային է, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս օրական 15 րոպե առանց արևայրուքի քսուքներ օգտագործելու անցկացնել արևի տակ, որպեսզի օրգանիզմը ստանա բավարար քանակությամբ վիտամին D:

Ասում են՝ պարելը ևս դանդաղեցնում է ծերացման պրոցեսը։ Ավելի շատ ակտիվ կյանք վարեք և պարեք ավելի հաճախ։

Բժիշկներն ասում են, որ օրգանիզմի համար չափազանց կարևոր է քնած լինելը 23։00-ից մինչև 03։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ուստի աշխատեք քնել 23։00-ից շուտ։