Գլխավոր Նորություններ Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում կարդալ․ Այս կինը մատչելի գնով պլաստիկ...

Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում կարդալ․ Այս կինը մատչելի գնով պլաստիկ վիրահատության ենթարկվելու համար մեկնեց Կոլումբիա և դրա հետևանքները կրելու է իր ողջ կյանքի ընթացքում (Photo)

21

Ֆլորիդայի 38-ամյա բնակչուհի Լինդսի Կոլոսիմոն մեկնեց Կոլումբիա, որպեսզի մատչելի գնով պլաստիկ վիրահատության ենթարվի։ Նա վճարեց 10000 դոլար և ենթարկվեց վիրահատության։ Վիրահատությունից հետո Լինդսիի ուրախությունն այդքան էլ երկար չտևեց. շուտով բարձրացավ նրա ջերմությունը, կտրուկ վատթարացավ ինքնազգացողությունը, իսկ մի քանի օր անց էլ նրա կրծքի վրա սկսեց նեկրոզ զարգանալ։

Նա կոլումբիացի բժիշկներին ցույց տվեց վիրահատված հատվածների սև հետքերը, սակայն նրանք ասացին, որ նրա մաշկն է չորացել, և խորհուրդ տվեցին շատ շարժվել։

Երբ Կոլոսիմոյի ինքնազգացողությունն ավելի վատացավ, նա վերադարձավ տուն և գնաց հիվանդանոց։ Լինդսին ստիպված մի քանի վիրահատությունների ենթարկվեց և բուժումներ անցավ, ինչը շուրջ 40000 դոլար արժեցավ։

blognews.am