Գլխավոր Նորություններ Ահա երեք ոսկե հնարք, որ հնարավորություն կտան այլևս չբղավել երեխաների վրա

Ահա երեք ոսկե հնարք, որ հնարավորություն կտան այլևս չբղավել երեխաների վրա

25

Անգին խորհուրդներ բոլոր ծնողներին։

Ծնող լինելը բոլորովին հեշտ չէ: Հաճախ աշխատանքային ծանր օրվանից հետո վերադառնալով տուն՝ ցանկանում ենք պայուսակը նետել մի կողմ և մոռանալ աշխարհում ամեն ինչի մասին, սակայն մենք՝ զույգերս, մոռանում ենք, որ հայրությունն ու մայրությունը ևս աշխատանք է:

Այո, կրկնակի աշխատանքը երբեմն խելագարության է հասցնում, բայց, ի վերջո, երեխաները մեզ չէին խնդրել իրենց լույս աշխարհ բերել, ուստի նրանց համար մենք պատասխանատվություն ենք կրում: Այս երեք գաղտնիքները կօգնեն Ձեզ այլևս չբարձրացնել ձայնը նրանց վրա:

1. Նախևառաջ հասկացեք՝ որ դեպքերում եք հունից դուրս գալիս

Եթե Դուք տանել չեք կարողանում բարձր երաժշտություն կամ վատ գնահատականներ, ապա Ձեզ անհրաժեշտ է մտովի նախապատրաստվել դրան: Այն Ձեզ թույլ կտա ավելի հանգիստ արձագանքել երեխաների կողմից մատուցած անակնկալներին:

2. Մի՛ պահանջեք երեխաներից ավելին

Իհարկե, հաճելի է հպարտանալ երեխաներով: Եթե երեխան հաճախում է սպորտի կամ արվեստի խմբակ, դա դեռ չի նշանակում, որ նա պարտադիր տաղանդ ձեռք կբերի այդ առարկայից: Պետք չէ սեփական չբավարարված ամբիցիաները բարդել երեխաների ուսերին:

3. Հաշվեք մինչև 10-ը

Այս տարիքում Դուք ևս անտանելի եք եղել: Երեխաների էներգիայի և հետաքրքրասիրության կեսը մարդուն կարող են խելագարության հասցնել, սակայն չպետք է մոռանալ, որ Ձեր ծնողների համար էլ հեշտ չի եղել: Հասկացեք, որ միայն նրանց համբերատարության շնորհիվ եք դարձել այն, ինչ դարձել եք: Ահա այս գիտակցումը Ձեզ կստիպի վերահսկել զգացմունքները:

Կիսվեք ընկերների հետ, վստահ ենք՝ նրանց այս տեղեկատվությունը պետք կգա։

https://www.facebook.com/azatnewstv22/