Գլխավոր Նորություններ Մոսկվայում հայտնաբերել ու Հայաստան են տեղափոխել առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվողին. նա...

Մոսկվայում հայտնաբերել ու Հայաստան են տեղափոխել առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվողին. նա կասկածվում է սպանության մեջ

300

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 27-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և հսկայածավալ օպերատիվ աշխատանքների արդյունքում, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության իրենց գործընկերների հետ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Երևանի բնակիչ, 47-ամյա Մանվել Հովհաննիսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2017 թ.-ի սեպտեմբերից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով (սպնություն, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2017թ.-ի սեպտեմբերին դաժան ծեծի էր ենթարկվել մի քաղաքացի, ում դին այնուհետև հայտնաբերվել էր Կոտայքի մարզում:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննությունը վերսկսվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ֆոտոռեպորտաժ