Գլխավոր Տեսանյութեր (VIDEO) Աբու Դաբիի թագաժառանգն ու «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տերը Երևանի քաղաքապետի հետ...

(VIDEO) Աբու Դաբիի թագաժառանգն ու «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տերը Երևանի քաղաքապետի հետ կես ժամ հանդիպումից հետո հիասթափված հեռացել են. Ծառուկյան

8

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, մինչդեռ Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել:

«Կարող եք անձամբ ճշտել ճարտարապետից՝ Մեսչյանից, և քաղաքապետից: «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տերը երկու հյուրանոց էր ուզում կառուցել Երևանի կենտրոնում, որ զբոսաշրջությունն ավելի զարգանար, իսկ թագաժառանգը իր հոր անունով հիվանդանոց էր ուզում կառուցեր, անվճար, որ կարիքավորները կարողանային դրանից օգտվել: Նրանք հանդիպել են քաղաքապետի ու ճարտարապետի հետ ու հանդիպումը կես ժամ է տևել ու մարդիկ հիասթափված դուրս են եկել, իրենց ներդրումենրի մասին մոռացել են», – ասաց Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում: