Գլխավոր Նորություններ Արագածոտնի մարզի Ծիլքար-Գեղարոտ միջպետական ճանապարհը Ստալինգրադի ճակատամարտն է հիշեցնում. 

Արագածոտնի մարզի Ծիլքար-Գեղարոտ միջպետական ճանապարհը Ստալինգրադի ճակատամարտն է հիշեցնում. 

233

Պատճառը այդ մի քանի կիլոմետրանոց հատվածում տարբեր տրամաչափի փոսերն են, որոնք նաև բազմաթիվ ավտովթարների պատճառ են դարձել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Էս փոսերը համ մեր նյարդերն են քայքայում, համ մեր ավտոմեքենաներն են ջարդում: Ավտոմեքենայի գույքահարկ ենք վճարում, որպես բարվոք ճանապարհով երթևեկենք, բայց էս հատվածը կարծես Ստալինգրադի ճակատամարտը հիշեցնի, ասես ամբողջ ճանապարհը ռմբակոծված լինի:

Հատվածներ կան, որ լոբու մարգեր են հիշեցնում: Իսկ որոշ հատվածներում էլ փոսերն այնքան խորն են, որ մի քանի լապատկա ասֆալտ է պետք այն ծածկելու համար:

Տեսնես կապի նախարար Հակոբ Արշակյանը կփորձի՞ մի օր գա այստեղ ու «լայվ» մտնի. հաստատ կապը կկորի: Էլի լավ է, որ Ճանապարհային ոստիկանները նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, ինչը որոշ չափով զգաստացնում է որոշ վայ-վարորդների, ովքեր չեն տանջում գազի սեղմակը ու ավտոմեքենաները դանդաղ են վարում: Բայց լինում են դեպքեր, որ երբ ԳԱԻ-ն այստեղ չի լինում, և փոսերի պատճառով ավտովթարները անխուսափելի են:

Եղել են դեպքեր, որ փոսերի պատճառով վթարի մեջ հայտնված վարորդները չեն էլ սպասել ԱՊՊԱ-ին, իրենք իրենց ուժերով ավտոմեքենաները հեռացրել են՝ այդ ընթացքում ամենաքաղցր խոսքերը շռայլելով տեղի Ճանշինի պատասխանատուների հասցեին:

Ուզում ենք հավաստանք, որ կարճ ժամանակում պատկան մարմինները այս լոբու մարգերը կվերացնեն»:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, միայն մեկ շաբաթվա ընթացքում նշված հատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 10-ից ավելի պատահար, որոնցից 5-ի դեպքում վթարի հետևանքով քաղաքացիներ են տուժել, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Վիրավորներից մի քանիսին էլ հիվանդանոցներ են տեղափոխել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարները:

Լուսանկարները՝ Գագիկ ՇամշյանիՖոտոռեպորտաժ