Գլխավոր Նորություններ Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են ԳԱԶ-2410-ը ու Ford Mondeo-ն. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են ԳԱԶ-2410-ը ու Ford Mondeo-ն. կան վիրավորներ

200

Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Դալարիկ գյուղի բնակիչ, 39-ամյա Դանիել Ասլանյանի վարած ԳԱԶ-2410 մակնիշի 65 ՍՕ 092 համարանիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Վարդգես Ռստակյանի Ford Mondeo մակնիշի 35 GG 572 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու վարորդներն ու Վ. Ռստակյանի ուղևոր, Արմավիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Ահարոն Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ