Գլխավոր Նորություններ Այս կինն աշխարհի միակ արքայադուստրն է, ով ամբողջ կյանքում գումարով լվացավ ուրիշների...

Այս կինն աշխարհի միակ արքայադուստրն է, ով ամբողջ կյանքում գումարով լվացավ ուրիշների շորերն ու ապրեց մուրացիկի կյանքով. ինչպե՞ս էր նա հասել այդ վիճակին

14
Կիկիսոբլու կամ արքայադուստր Անժելիկա. այսպես է աշխարհի միակ արքայադստեր անունը, ով ամբողջ կյանքում լվացավ ուրիշների շորերն ու ապրեց մուրացիկի կյանքով։ Ինչպե՞ս էր նա հասել այդ վիճակին ու ինչո՞ւ էր կորցրել իր արքայադստեր շքեղ կյանքը։  Կիկիսոբլուն հնդկացի ամենահայտնի առաջնորդներից մեկի դուստրն էր, ով ծնվել էր 1980-ական թվականներին։ Նրանք ԱՄՆ-ում էին ապրում, և այդ տարիներին ԱՄՆ-ում, մեղմ ասած, վատ էին վերաբերվում հնդկացիներին ու ամեն կերպ փորձում էին նրանց տեղահան անել իրենց տներից։ Հենց այդ տեղահանվածներից էր նաև Կիկիսոբլուի ընտանիքը, որը չնայած ուներ արքայական ծագում, բայց, միևնույն է, ստիպված էր ապրել աղքատիկ կյանքով՝ կորցնելով այն ամենն, ինչ ունեն։ 
1855թ.-ին «սպիտակ մարդիկ» ևս մեկ անգամ տեղահանեցին աշխարհի ամենաաղքատ արքայադստեր ընտանիքին ու հարազատներին, սակայն Կիկիսոբլուն չլքեց իր տունը ու հստակ որոշեց, որ մնալու է ԱՄՆ-ում թեկուզ իր կյանքի գնով։ Նա փոքրիկ մեկ այլ տուն գտավ ու սկսեց աշխատել որպես լվացարար։ Կիկին ամբողջ կյանքում գումարի դիմաց լվանում էր ուրիշների հագուստները ու դրանից իրեն վատ չէր զգում, քանի որ իր համար ամենակարևորն այն էր, որ ինքը չլքի իր հարազատ հողերը։ 
Մի անգամ ԱՄՆ հայտնի լուսանկարիչներից մեկը փողոցներից մեկում նկատեց կոլորիտային մի տատիկի, ով շրջում էր ձեռնափայտը ձեռքին ու քթի տակ ինչ-որ աղոթք մրթմրթում։ Լուսանկարիչն առաջարկեց մեկ դոլարով լուսանկարել կնոջը։ Վերջինս համաձայնվեց։ Միայն այս լուսանկարից հետո աշխարհին հայտնի դարձավ դժբախտ Կիկիսոբլուի պատմությունը։ Նա պատմել էր, որ երբ դեռ փոքր էր, այնքան գեղեցիկ էր, որ իր հայրիկի ընկերներից մեկը, ով ամերիկացի էր, առաջարկեց կոչել աղջնակին արքայադուստր Անժելիկա ու նշեց, որ այս նոր ու ժամանակակից անունը նրա նման գեղեցկուհուն ավելի է սազում։ 
Արքայադուստր Անժելիկան սիրում էր իր նոր անունը ու մեծանում էր երջանիկ ընտանիքում, մինչև որ ամեն բան փոխվեց, ու նա արքայադուստրից վերածվեց հասարակ մուրացիկի։ Կինը չէր բողոքում իր կյանքից, միայն երբեմն նեղվում էր, որ ամերիկացի երեխաները քար էին նետում իր ուղղությամբ ու թույլ չէին տալիս, որ ինքը հանգիստ ապրի։ Նայելով նրա ծերացած ու թոռոմած դեմքին՝ ոչ ոք չէր էլ կասկածում, որ իրենց դիմաց իսկական արքայադուստր է կանգնած։ Արդեն ծերացած կինը փորձում էր պատասխանել չարաճճի երեխաներին ու նրանց ուղղությամբ քարեր էր նետում, սակայն նրա տարիքն այլևս թույլ չէր տալիս այդ քարերը հասցնել նշանակետին։
Արդյունքում, 75 տարեկան հասակում դժբախտ արքայադուստրը մահացավ՝ այդպես էլ մնալով աշխարհի ամենաաղքատ արքայադուստրը, ով ապրում էր իրեն ոչ հարիր կյանքով ու բոլորի կողմից ընդունվում որպես հասարակ մուրացիկ։