Գլխավոր Նորություններ Աղոթք Զավակների համար Այն անգնահատելի է

Աղոթք Զավակների համար Այն անգնահատելի է

38

Բարերա՛ր Տեր, Քո սիրով նայիր Քեզ երկրպագողներիս եւ Սուրբ Անունդ փառաբանողներիս: Ամենազո՛ր Տեր, խաղաղեցրու մեզ բոլոր սատանայական խռովություններից եւ աշխարհից եկող ալիքներից: Քո խաղաղության հրեշտակն ուղարկիր մեզ, որպեսզի մեր կողքին լինի եւ մեզ անխռով պահի օր ու գիշեր, արթուն լինենք թե հանգստի մեջ, ճանապարհ գնալուց թեաշխատելիս, մեր կյանքի բոլոր օրերում: Որպեսզի այս կյանքում Քեզ բարեպաշտությամբ եւ արժանավոր կերպով ծառայելով, ո՜վ Տեր Աստված մեր, հասնենք Քո երկնավոր հավիտենական Արքայության, որ սկզբից ի վեր պատրաստեցիր քո սուրբերի համար. եւ նրանց հետ միասին գոհությամբ փառավորենք Քեզ՝ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի. այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն:: Հայր մեր որ յերկինս ես,

սուրբ եղիցի անուն քո.

Եկեսցէ արքայութիւն քո.
եղիցին կամք քո.
որպէս յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր.
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց.
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս.
Ամեն