Գլխավոր Նորություններ «Փաշինյանը հաջորդիվ Աննա Հակոբյանին պիտի կալանավորի» (Video)

«Փաշինյանը հաջորդիվ Աննա Հակոբյանին պիտի կալանավորի» (Video)

11

Hraparak.am-ը գրում է.

«Հայելի» մամուլի ակումբի բանախոսներն «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր- Նակալյանին , ԱԺ նախկին պատգամավոր, դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանին և ՀՅԴ ներկայացուցիչ Էդիկ Անդրեսյանին հարցրինք, թե ի՞նչպես են մեկնաբանում երեկ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը․ դրանում իրավական տարր տեսնու՞մ են, եթե ոչ, ապա ի՞նչ քաղաքական նպատարկներ է հետապնդում Սարգսյանին մեղադրանք առաջադրելը․

«Իհարկե, մենք սրա մեջ տեսնում ենք հստակ քաղաքական ենթատեքստ։ Այդ մեղադրանքը ծիծաղելի է։ Նույն փաշինյանի ստեղծած միֆերի շրջանակներում, երբ մեկ ու կես տարի միկրոսկոպով ուսումնասիրելուց հետո չէր գտնում որևիցե այլ մեղադրանք, քան Սերգո Կարապետյանի կլյաուզայի վրա հիմնված ինչ-որ 400 միլիոնի մեղադրանք, այն պարագայում, երբ խոսում էին միլիարդավոր դոլարների մասին, դա ինքնին արդեն ծիծաղելի է։ Երկրորդը՝ ժամանակի ընտրությունը․ պարզ է, չէ՞, որ Սերգո Կարապետյանը երեկ չէր այդ ցուցմունքը տվել, ինչո՞ւ հենց Բրատիսլավյան բանակցությունների նախօրեին դա ասպարեզ նետվեց, և, ի դեպ շատ թույլ արդյունք տվեց, որովհետև նրանք չկարողացան հասնել իրենց նպատակին․․․․։ Սերժ Սարգսյանի կալանքը նրա վերջին փամփուշտն է, եթե դա էլ օգտագործի, էլ նա ոչ մի գործիքակազմ չի ունենալու իր բոլոր բացթողումները արդարացնելու նախկինների միֆերով։ Եթե Սերժ Սարգսյանին էլ կալանավորեն, ապա հաջորդիվ ի՞նչ պիտի անեն, Հռոպ պապի՞ն պիտի կալանավորի։ Եթե ինքը հաջորդիվ իրեն կամ Աննա Հակոբյանին չձերբակալի, էլ ուրիշ ոչ մի ձերբակալություն չի տալու ցանկալի արդյունքը»,- ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/e9920e648295ec55d98b377d0c1b091d