Գլխավոր Նորություններ Մեզ դուխ տվեք և մենք կթռնենք. Նիկոլ Փաշինյանն՝ ընդդիմությանը

Մեզ դուխ տվեք և մենք կթռնենք. Նիկոլ Փաշինյանն՝ ընդդիմությանը

10
Հեղափոխական ծավալներով բյուջեի եկամուտներն ավելացրել ենք, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2018թ.-ի համեմատ՝ 353 մլրդ դրամ եկամուտ ենք ավելացրել, մեկ ու կես տարվա ընթացքում 353 մլրդ դրամը… պատկերացնո՞ւմ եք ինչի մասին ենք խոսում», – ասաց Փաշինյանը: Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, որ քայլերը դանդաղ են՝ Փաշինյանն ասաց, որ իրենք էլ գոհ չեն տեմպերից, բայց ամեն ինչ տրամաբանության մեջ պետք է նայել. «Պատկերացրեք մենք պետք է 100 աստիճան բարձրանանք, հիմա հարյուրերորդին հասնելու համար պետք է անցնենք 1-2-3-4-ով: Կարանք լոնքերով գնանք 3-3 թռնենք, հիմա մենք 4-4 ենք թռնում, մեր ընդդիմադիրներն ասում են՝ «չէ, 12 թռեք միանգամից»: Չի կարող լինել այդպիսի բան, ոչ մեկ չի կարող անել այդպիսի բան: Մեզ դուր է գալիս, որ դուք ասում եք՝ «12 թռեք», մեզ դուխ տվեք և մենք կթռնենք անպայման», – ասաց նա: