Գլխավոր Նորություններ «Ես քեզ չե՛մ մոռացել. քո օգնությունը տե՛ղ կհասնի ու կճանաչե՛ս Իմ Աստվածային...

«Ես քեզ չե՛մ մոռացել. քո օգնությունը տե՛ղ կհասնի ու կճանաչե՛ս Իմ Աստվածային Զորությունը». Աստծո ամենօրյա խոսքը

39
Ես Եմ Տերը, քո բոլոր կարիքները հոգացողը: Դու պետք է անպայման վստահես ու ապավինես Ինձ: Վստահի՛ր մինչև ամենավերջին վայրկյանը, վստահի՛ր և մի վախենա: Դու պետք է ամբողջովի՛ն կախում ունենաս միայն Աստվածային Զորությունից: Ես քեզ չե՛մ մոռացել. քո օգնությունը տե՛ղ կհասնի:Իրականացվա՛ծ կտեսնես ու կճանաչե՛ս Իմ Աստվածային Զորությունը:Տոկալը այն հավատքն է, որ մինչև կտրվելու աստիճան փորձության է ենթարկվում: Դու պետք է սպասե՛ս. Վստահե՛ս, Հուսա՛ս և Ուրախանա՛ս Ինձնով: Ոչ թե մարդուն, այլ Ի՛նձ ապավինիր. Ե՛ս Եմ քո Զորությունը, քո Օգնությունը և քո կարիքները հոգացողը:Իսկապես Ե՞ս եմ քո կարիքները հոգացողը, թե՞ ոչ: Այս է Հարցը: Ինձ համար կատարվող յուրաքանչյուր գործ պետք է ենթարկվի այս փորձությանը: Տե՛ր կանգնեք ձեր հոգուն ուրախությամբ ու համբերությամբ: Պետք է սպասեք, մինչև որ Ես ճանապարհը ցույց տամ: Անգամ երկինքը չի կարող ունենալ ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, որ հոգին է զգում, երբ երկար սպասումից հետո շնորհում եմ նրան Պսակը Հաղթության: Բայց Իմ աշակերտներից ո՛չ ոք չի կարող իրապես հաղթել, մինչև որ չսպասի` սկսելու ու ճանապարհ ելնելու Իմ Հրամանին:Հնարավոր չէ նեղության մեջ ընկնել, երբ համոզված ես, որ Ես Եմ քո կարիքները հոգում: