Գլխավոր Սպորտ Զիդան. Այսպես խաղալ չի կարելի

Զիդան. Այսպես խաղալ չի կարելի

126

Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում կայացած Ռայո Վալյեկանոյի դեմ խաղը, որտեղ սերուցքայինները 0-1 հաշվով պարտություն կրեցին։

«Թիմը խաղադաշտում առաջին րոպեից մինչև վերջին րոպեն ոչինչ ցույց չտվեց։ Ռեալը առհասարակ չէր խաղում, ես զայրացած եմ, քանի որ մենք իմիջը վատն է, իսկ ես պատասխանատու եմ այդ ամենի համար։ Մենք պետք է ներողություն խնդրենք մեր երկրպագուներից վատ հանդես գալու համար։

Չեմ զղջում այս աշխատանքին վերադառնալու համար։ Պետք է ապրել այս կրիտիկական, դժվար պահերը, բայց այսպես խաղալ չի կարելի։

Կցանկանայի, որ մրցաշրջանը որքան հնարավոր է շուտ ավարտվի, բայց մենք պետք է դեռ 3 հանդիմում անցկացնենք։ Մենք չենք կարող մրցաշրջանն այսպես ավարտել։ Մենք պետք է հարգենք ֆուտբոլն ու այս ակումբը։

Միշտ պաշտպանել եմ ֆուտբոլիստներիս, բայց ոչ այս անգամ։ Իրավիճակն այսպիսին է. միայն նրանք մեղավոր չեն, ես նույնպես պատասխանատվություն եմ կրում, քանի որ ընտրում եմ կազմն ու ֆուտբոլիստներին պատրաստում խաղին։ Այսօր ծրագիրը չաշխատեց»,- Զիդանի խոսքերն է հաղորդում AS-ը։

Ռայո Վալյեկանոն 31 միավորով 19-րդ տեղում է։ Ռեալը 65 միավորով մնում է 3-րդ հորիզոնականում՝ երկրորդ հորիզոնականում գտնվող Ատլետիկոյին զիջելով 9 միավորով։

Հաջորդ տուրում Ռեալը սեփական հարկի տակ կմրցի Վիլյառեալի հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 5-ին։