Գլխավոր Սպորտ Բուսկետսը կարծում է, որ Բարսելոնայի ռեկորդը այլևս ոչ մի թիմ չի կարողանա...

Բուսկետսը կարծում է, որ Բարսելոնայի ռեկորդը այլևս ոչ մի թիմ չի կարողանա կրկնել

120

Բարսելոնայի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հայտարարել է, որ կատալոնական ակումբի ռեկորդը այլևս ոչ մի ակումբ չի կարող կրկնել։ Կատալոնացիները Իսպանիայի առաջնության վերջին 11 մրցաշրջաններից 8-ում հաղթանակ են տարել։

«Միշտ դժվար է Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելը, բայց մենք ուրախ ենք, որ մեզ հաջողվեց։ Կարծում եմ, որ ինչ-որ այլ թիմի չի հաջողվի 11 մրցաշրջանից 8-ում հաղթելը։

Լա լիգայում հավաքված են լավագույն թիմերը, որոնք պայքարում են եվրագավաթների համար, այդ իսկ պատճառով էլ միշտ դժվար է հաղթելը։ Այն, ինչ մենք արեցինք՝ պատմական ձեռքբերում է։