Գլխավոր Շոուբիզնես Պուգաչովան «Ոսկե աստղ» է շնորհել Ռոբերտ Բագրատյանին և «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծը ևս...

Պուգաչովան «Ոսկե աստղ» է շնորհել Ռոբերտ Բագրատյանին և «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծը ևս 3 մասնակցի

144

Ռուսաստանի «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի ժյուրիի անդամ Սվետլանա Լոբոդոն հանդիպել է մրցույթի մասնակից երեխաներից մի քանիսի` Ռոբերտ Բագրատյանի, Նինո Չեսների, Անաստասիա Իվանովայի և Մաքսիմ Երժանովի հետ:

Այս մասին նա գրել է Ինստագրամի իր էջում:Հանդիպմանը ներկա է եղել նաև ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան, ով մասնակիցներին շնորհել է «Ոսկե աստղեր»: Այս մրցանակը նա շնորհում է 2005թ.-ից` երիտասարդ կատարողներին ոգեշնչելու համար, հայտնում է  tert.am-ն:«Շնորհակալ եմ Ալլա Բորիսովնային` երեխաներին նման աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է Լոբոդան:Հիշեցնենք, որ Ռուսաստանի «Ձայնը. երեխաներ» 6-րդ եթերաշրջանի հաղթող էր ճանաչվել Ալսուի դուստրը` Միկելլա Աբրամովան` զայրույթի մեծ ալիք բարձրացնելով հեռուստանախագծին հետևողների շրջանում: Նրանք հաղթանակն անվանել էին «վաճառված»:Ավելի վաղ ՌԴ Առաջին ալիքը հրապարակել էր «Ձայնը. Երեխաներ 6» հեռուստանախագծի եզրափակչի ժամանակ հեռուստադիտողների քվեարկության արդյունքների արձանագրությունը:Հավելենք, որ նախագծի եզրափակչում 2 հայ մասնակից կար՝ Վալերի Մելաձեի թիմում «փոքրիկ ղարաբաղցի» Միշան, Լոբոդայի թիմում՝ Ռոբերտ Բագրատյանը։ Նախագծի ամբողջ ընթացքում հաղթական ճանապարհ անցած 2 հայ փոքրիկներն էլ, սակայն, հանդիսատեսի քվեարկության արդյունքում դուրս էին մնացել նախագծից: