Գլխավոր Նորություններ Չխոստովանել դավաճանությունը. դա երբեմն փրկում է ամուսնական կյանքը

Չխոստովանել դավաճանությունը. դա երբեմն փրկում է ամուսնական կյանքը

9

Դավաճանությունը միշտ եղել և մնում է այն հիմնական պատճառը, որ քայքայում է ընտանիքները: Վեց տարածված միֆ դավաճանության մասին.

1. Բոլոր մարդիկ դավաճանում են այն պատճառով, որ երջանիկ չեն ամուսնական կյանքում:

Եթե խոսքը կանանց մասին է,ապա այս տարբերակն ավելի հավանական է: Ամուսնացած կանայք հաճախ են խոստովանում,որ դավաճանության պատճառը ամուսնու հետ հարաբերություններում չբավարարվածությունն է: Իսկ տղամարդկանց մեծամասնությունը դավաճանում է, եթե նույնիսկ սիրում է կողակցին, երջանիկ և բավարարված է զգում կնոջ կողքին:

2. Տղամարդիկ ավել հաճախ են դավաճանում, քան կանայք:

Մի ժամանակ դա իսկապես այդպես էր,բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Կանայք իրենց դավաճանությամբ չեն գերազանցում տղամարդկանց, բայց արդեն չեն էլ զիջում: Կանայք ավելի հաճախ են մեղքի զգացում ունենում դավաճանելու պատճառով, սակայն նրանք ավելի հեշտությամբ են կարողանում խաբել կողակցին, կամ պատճառաբանել,որ դա հակահարված էր նրա անուշադրությանը:

3. Որոշիչ դեր ունեն սեռական հարաբերությունները:

Կանայք միշտ սեր են փնտրում: Դա էլ կարող է բերել նրանց դավաճանության: Տղամարդկանց նույնպես միշտ չէ, որ սեքսն է հետաքրքրում: Տղամարդկանց հաճախակի դավաճանությունները բացատրվում են նրանց՝ երիտասարդությունը ետ բերելու ցանկությամբ: Կանայք, ինչպես և տղամարդիկ, ընտանեկան դավաճանություններում փնտրում են ռոմանտիկ արկածներ,սեր:

4. Եթե կողակիցդ դավաճանում է, ուրեմն չի սիրում:

Այդպես կարող է թվալ,բայց միշտ չէ,որ դա ճշմարտություն է: Հնարավոր է,որ ընտանիքում յուրաքանչյուրի համար այլ արժեքներ գոյություն ունեն,սիրո մեկնաբանման տարբեր մեթոդներ: Սակայն վստահությամբ կարելի է ասել,որ եթե ամուսիններից մեկը դավաճանում է մյուսին,ապա փոխադարձ հարգանքի մասին խոսք լինել չի կարող:

5. Եթե մեկ անգամ դավաճանել է, ապա կանի դա կրկին:

Որոշ պարագաներում այս պնդումը գուցե գործում է: Կան մարդիկ,որոնք հակված են դավաճանելու, և նրանց անհնար է ետ պահել կամ, առավել ևս, փոխել: Սակայն բավականին հաճախ դավաճանած ամուսինը սկսում է այլ կերպ նայել ընտանեկան հարաբերություններին և ավելի բարձր գնահատել այն՝ հրաժարվելով սխալի կրկնությունից:

6 Ավելի լավ է խոստովանել դավաճանությունը:

Եթե անգամ Ձեր դավաճանությունը Ձեզ համար վայրկենական,անցողիկ մի բան է նշանակում, շատ հոգեբաններ խորհուրդ են տալիս երբեք չխոստովանել դավաճանության մասին Ձեր երկրորդ կեսին: Հաճախ մարդիկ բաժանվում են հենց այսպիսի «խոստովանությունների» ազդեցության պատճառով, քան հենց դավաճանության փաստից:

Աղբյուր` LADYNEWS.am