Գլխավոր Շոուբիզնես 15 նշան, որ դուք կախվածության մեջ եք ձեր զույգից

15 նշան, որ դուք կախվածության մեջ եք ձեր զույգից

16

Երբ ինչ-որ մեկին շատ եք սիրում դա հիանալի է, եթե միայն այդ կիրքը չի վերածվում հիվանդագին կախվածության, որը քայքայում է ձեզ որպես անձ և աստիճանաբար սպանում նաև այդ զգացողությունը:

Ինչպես իմանալ` արդյո?ք ձեր ընկերը դարձել է ձեր թմրադեղը:

1. Դուք անընդհատ ցանկանում եք լինել նրա կողքին և այդ պատճառով հայտնվում հիմար իրավիճակներում: Աղաչում եք նրան գալ, երբ իրականում դուք կարևոր գործեր ունեք անելու: Կախվածությունը դա ոչ թե ինչ-որ բան վայելելն է, այլ առանց դրա ապրել չկարողանալը, նույնիսկ, եթե դրա պատճառով դուք խնդիրներ եք ունենում:

2. Արդյունքում դուք ոչ մի այլ բանի համար ժամանակ չեք ունենում, ոչ բարեկամների և ընկերների հետ հանդիպման, ոչ սովորելու և աշխատելու, որովհետև հարաբերությունները խլում են ձեր ամբողջ ժամանակը: Դուք չեք կարողանում պոկվել ձեր մանիակալ կրքի օբյեկտից, իսկ այդ ընթացքում ամբողջ կյանքը անցնում է կողքով:

3. Դուք նրա վրա եք ծախսում վերջին փողերը, միայն թե նա չհեռանա: Մտերիմ մարդուն նվեր առնելու կամ դժվար պահին օգնելու մեջ ոչ մի վատ բան չկա: Սակայն, եթե դուք նրան պահում եք այն դեպքում, երբ ինքներդ եք հազիվ ծայրը ծայրին հասցնում` դա կախվածություն է:

4. Դուք չեք կարողանում ուրախանալ և վայելել կյանքը, երբ նա ձեր կողքին չէ: Ոչինչ հաճելի չէ:

5. Դուք վախենում եք մենակ մնալ Եթե դուք այլևս չեք կարողանում մենակ քնել, ուրեմն դուք ավելի մեծ կախվածության մեջ եք, քան կարծում եք:

6. Երբ նա ձեր կողքին չէ, դուք դատարկություն եք զգում: Եվ միայն նրա կողքին դուք ձեզ կենդանի եք զգում: Առողջ հարաբերություններում դուք հեշտությամբ զվարճանում եք ընկերուհիների հետ, քանի դեռ նա ընկերների հետ գարեջուր է խմում: Երբ դուք կախվածության մեջ եք, ուրիշների հետ շփումը ձեր համար դառնում է ձանձրալի պարտականություն:

7. Դուք նրա հավանություն եք սպասում ամեն ինչում: Եթե նա չի գովացել ձեր վերնաշապիկը` դուք այն այլևս չեք հագնում:

8. Դուք մշտապես վախենում եք նրան կորցնելուց: Եթե դուք հանդիպել եք փողոցում նրա նախկին ընկերուհուն, համոզված եք, որ նա մտածում է, թե ինչպես նրան հետ բերել:

9. Դուք վեճ եք սարքում, որովհետև նա այնքան էլ ուշադիր չէ ձեր հանդեպ, որքան դուք եք ցանկանում:

10. Դուք ուշադիր հետևում եք, արդյոք բավակա՞ն եք ստանում նրանից: Նվերները, ուշադրության նշանները ձեր համար սիրո ապացույց են:

11. Դուք մեծ վերելք եք զգում, երբ նա ձեր կողքին է: Եվ եթե դուք օրվա կեսը նրա հետ չեք, ապա աշխարհը ձեզ թվում է դաժան և անարդար:

12. Եթե նա գործուղմա նէ, դուք ընկնում եք խորը դեպրեսիայի մեջ:

13. Դուք զբաղվում եք սեքսով ամեն տեղ և յուրաքանչյուր ժամանակ, նույնիսկ անպատեհ: Ժամանակ առ ժամանակ այդպիսի բան կարելի է անել, դա կենդանացնում է հարաբերությունները: Սակայն, եթե դա կյանքի սովորական ոճ է ձեր մոտ, կարող են խնդիրներ առաջանալ:

14. Դուք նրա հետ սիրով եք զբաղվում, որպեսզի նա ձեզ ավելի շատ սիրի: Նույնիսկ՝ եթե դուք տրամադրություն չունեք: Երբեմն մարդիկ օգտագործում են սեքսը հարաբերությունները լավացնելու համար: Սակայն, եթե ձեր համար դա միայն սեր գնելու միջոց է, եթե դուք դա անում եք տղամարդուն կորցնելու վախից, դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա:

15. Դուք մտածում եք, որ առանց նրա դուք ոչ մեկ եք և ձեր կյանքը ոչ մի իմաստ չունի: Դա ռոմանտիկ չէ, դա հիմարություն է:

Աղբյուր՝ LADYNEWS.am