Գլխավոր Շոուբիզնես Մադոննայի դուստրը մասնակցել է արտ-էքսպերիմենտի, որն ավարտվել է օրգիայով (VIDEO)

Մադոննայի դուստրը մասնակցել է արտ-էքսպերիմենտի, որն ավարտվել է օրգիայով (VIDEO)

40
Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը, սիրում է կրել արտասովոր զգեստ և չսափրել մարմնի մազածածկույթը՝ ակտիվորեն ցուցադրելով դրանք հանրությանը։ Այս անգամ 23-ամյա մոդելը մասնակցել է սկանդալային արտ-էքսպերիմենտի։ Մայամիում Art Basel ժամանակակից արվեստի ցուցադրության շրջանակներում կայացած Love Different 2020 հավաքածուի ցուցադրության ժամանակ նա պոդիում է բարձրացել Desigual ապրանքանիշի ներքո: Արտ-էքսպերիմենտի ավարտին մոդելները մերկացել են, ապա սկսել են համբուրվել և ի վերջո ստացվել է  «Պարֆյումերը․ Մի մարդասպանի պատմություն»  ֆիլմից հայտնի տեսարանը: Elle-ի հաղորդմամբ՝ Desigual ապրանքանիշն արտ-բեմադրությունը բացատրել է «բազմամշակութայնության եւ բազմազանության օրինակով սիրո ամենահիմնական եւ ունիվերսալ ակտը՝ համբույրը, ցուցադրելու ցանկությամբ»։