Գլխավոր Նորություններ Ճապոնիայում ներկայացվել է անիվների վրա «ամենափոքր տունն աշխարհում», որը կարող է 4...

Ճապոնիայում ներկայացվել է անիվների վրա «ամենափոքր տունն աշխարհում», որը կարող է 4 հոգու տեղավորել (Video)

36

Ճապոնիայում անիվների վրա կառուցված տների ցուցահանդեսին ներկայացվել է աշխարհի ամենակոմպակտ բնակելի ավտոմեքենան: AZ-MAX k-ai մոդելը ստեղծվել է Daihatsu Hijet մեքենայի հիման վրա, հայտնում է Motor գործակալությունը:

Չնայած փոքր չափերին` տուն-մեքենայի մեջ կարող է չորս հոգի տեղավորվել: Սրահում տեղադրված է բազմոց, որը բացվելով դառնում է երկտեղանոց մահճակալ: Երկրորդ «հարկում» երկու անձի համար նախատեսված շարժական ներքնակ է դրված: Կա նաև շարժական սեղան ու ջրի բաք:

Բնակելի մեքենան հզոր մարտկոց ունի, որն առանց շարժիչը միացնելու կարող է ջեռուցել սրահը:

Տուն-մեքենայի տանիքը բարձրացնել նույնպես հնարավոր է, ինչը հնարավորություն է տալիս միջին վիճակագրական ճապոնացուն ամբողջ հասակով կանգնել ներսում:

Այսպիսի «տունն» արժե 25 000 դոլարից մի փոքր ավելի: