Գլխավոր Տեսանյութեր Բաքվում երկու կիսամերկ տղամարդիկ դանակներով հարձակվել են անցորդների վրա (Photo, Video)

Բաքվում երկու կիսամերկ տղամարդիկ դանակներով հարձակվել են անցորդների վրա (Photo, Video)

35

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Նիզամիի փողոցում երկու կիսամերկ տղամարդ՝ դանակներով զինված, սպառնացել են մարդկանց և հարձակվել անցորդների վրա: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Տեղեկությունների համաձայն` տղամարդիկ դանակներով վիրավորումներ են հասցրել նաև իրենք իրենց: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնց հաջողվել է բերման ենթարկել ոչ ադեկվատ տղամարդկանց:

Դեպքի մանրամասները ճշտվում են: