Գլխավոր Շոուբիզնես ԱՄՆ-ում կա տաբատ չկրելու տոն. ե՞րբ են մարդիկ նշում այդ տոնն ու...

ԱՄՆ-ում կա տաբատ չկրելու տոն. ե՞րբ են մարդիկ նշում այդ տոնն ու ինչու՞ են որոշում դուրս գալ փողոց միայն ներքնաշորերով (Photo)

136

Հոգնե՞լ եք ամենօրյա տաբատներից և ուզո՞ւմ եք գոնե մեկ օրով ազատվել դրանցից:Ո՛չ, սա հարմարավետ տաբատների նոր գովազդ չէ, պարզապես մենք առաջարկում ենք ծանոթանալ տաբատ չկրելու տոնին, որը նշվում է ԱՄՆ-ում ու ունի զվարճալի ու հետաքրքիր նախապատմություն։ 

Տոնի նախապատմությունը սկսվեց տարիներ առաջ, երբ մի խումբ ուսանողներ պարզապես որոշեցին հանել ու նետել իրենց պաշտոնական տաբատները՝ քննությունները հանձնելուց հետո՝ ի նշան ազատության վերականգնման։ Դրանից հետո տոնը սկսեց ոչ պետական մակարդակով, բայց նշվել ապրիլի 5-ին։ 

Այդ օրը մարդիկ տարբեր կերպ են նշում ԱՄՆ-ում։ Համարձակները դուրս են գալիս փողոց առանց տաբատների՝ միայն ներքնաշորերով, իսկ մյուսներն ուղղակի նախընտրում են կրել հագուստ, որն ուղղակի տաբատ չի լինի։ Այսինքն օրը ուղղակի խորհրդանշում է, որ պետք է մի օրով ձերբազատվել տաբատից ու կրել կիսաշրջազգեստ, շորտեր կամ ալտերնատիվ այլ տարբերակը, որը թույլ կտա գոնե 1 օրով զերծ մնալ տաբատային աշխարհից ու զգալ քամու խաղը ամբողջ մարմնով։ 

Շատ երկրներ այս տոնը համարում են զվարճալի և իրենք ևս որոշում են այն տոնել՝ ընկերներով ու մտերիմներով մի լավ զվարճանալով ու ուրախանալով այդ օրը։ Հաճախ կազմակերպում են ընկերական հավաքույթներ ու բոլորը հանելով տաբատներն ուղղակի զվարճանում են միասին։ 

Ահա, թե ինչպես է այս տոնը տոնվում. լուսանկարներ, որոնք ամեն ինչ կպատմեն մեր փոխարեն։