Գլխավոր Նորություններ Հակառակորդը կրակել է Բաղանիսի ճանապարհի ուղղությամբ. Tert.am

Հակառակորդը կրակել է Բաղանիսի ճանապարհի ուղղությամբ. Tert.am

214

Այսօր՝ ապրիլի 29-ին, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ճանապարհի ուղղությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը: «Մինչև գյուղ հասնելու ճանապարհի ուղղությամբ են կրակել, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Իջևանի կողմից մինչև գյուղ հասնող՝ Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա են կրակել: Կրակահերթը կարճ է եղել»,- նշեց Նարեկ Սահակյանը: Նրա տեղեկացմամբ՝ վնասներ չեն եղել: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։