Գլխավոր Նորություններ Դավիթ Սանասարյանը ՄԻՊ-ին բողոք կներկայացնի

Դավիթ Սանասարյանը ՄԻՊ-ին բողոք կներկայացնի

104

«Ես Դավիթ Սանասարյանի հետ խոսել եմ, խոսել եմ նրա փաստաբանի հետ և գիտեմ, որ պատրաստվում են նաև ինձ բողոք ներկայացնել»,-  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ իրեք պայմանավորվածություն են ձեռք բերել և երբ բողոքը ներկայացվի, ինքը կկարողանա հստակ իր գործողություններն իմանալ։

Հարցին, թե իր նախաձեռնությամբ է զանգել Դավիթ Սանասարյանին, Թաթոյանը պատասխանեց. «Իհարկե»։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերի):