Գլխավոր Նորություններ ԱԱԾ-ի պահանջով Սաշիկ Սարգսյանը վերադարձել է Հայաստան

ԱԱԾ-ի պահանջով Սաշիկ Սարգսյանը վերադարձել է Հայաստան

172

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը. «Նախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան»,–ասաց Գալստյանը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, սակայն, Ալեքսանդր Սարգսյանը Հայաստան էր վերադարձել վերջերս և պատրաստվում էր ապրիլի 28-ի լույս 29-ի չվերթով նորից մեկնել  Վիեննա: Նրա ծրագրերը, փաստորեն, հետագայում փոխվել են: Ըստ ամենայնի՝ վարույթն իրականացնող մարմինը նրան թույլ չի տվել մեկնել։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատել էր, որ Ալեքսանդր Սարգսյանին թույլատրվել է անորոշ ժամանակով հեռանալ երկրից: Մարտի 22-ին էլ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ առաջին իսկ պահանջի դեպքում Սարգսյանը կվերադառնա Հայաստան:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է խոշոր չափի խարդախության մեջ: