Գլխավոր Նորություններ Ուժեղ եմ ես, երբ Դու իմ կողքին ես, Տեր Աստված🙏

Ուժեղ եմ ես, երբ Դու իմ կողքին ես, Տեր Աստված🙏

316

Ուժեղ եմ ես, երբ Դու իմ կողքին ես, Տեր Աստված

👼
👼
❤
🙏
🙏
🙏

Տիրոջ օրհնությամբ և Խաչի զորությամբ բարի՜ ու խաղաղ գիշեր ամենքիս…. 

Ամեն ինչ տեսնո՛ղ, մեղանչեցի Քո դեմ խորհրդով, խոսքով և գործով: Ջնջի՛ր ձեռագիրն իմ հանցանքների և գրի՛ր անունս կյանքի գրքում. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Ս. Ներսես Շնորհալի

ԴԵՊԻ ԼՈՒՅՍ-ի լուսանկարը:

Ձեր երեխաներին մանկուց Աստծո հետ ծանոթացրե՛ք: Ամենակարճ ճանապարհը եկեղեցի գնալն է: Երբեմն ձեզ կթվա, թե երեխան դեռ շատ փոքր է եկեղեցի հաճախելու, պատարագին մասնակցելու համար, բայց դա ձեզ միայն կթվա: Երեխաները մեզանից ավելի լավ են այդ ամենն ընկալում, իրենց մաքրության շնորհիվ իրենք ավելի պարզ են տեսնում Տիրոջը: Մի՛ զրկեք ձեր երեխաներին Աստծո ներկայությունն առավել զորավոր կերպով զգալու հնարավորությունից: Ձեր երեխաների համար լավագույն մանկապարտեզը, ամենալավ խաղալիքներն ու գիտելիքները, լավագույն մանկաբույժն ու ընդհանրապես լավագույն ամեն բան ձեռք բերելու և լավագույն ամեն պայման ապահովելու հետ մեկտեղ, մտածե՛ք նրանց Աստծո հետ մշտապես հաղորդակից դարձնելու մասին:

Տեր Մարկոս քհն. Մանգասարյան