Գլխավոր Նորություններ Քաղաքապետարանում նշել են Հայկ Մարությանի ծննդյան տարեդարձը (լուսանկարներ)

Քաղաքապետարանում նշել են Հայկ Մարությանի ծննդյան տարեդարձը (լուսանկարներ)

53

Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, նշել են քաղաքապետ Հայկ Մարությանի ծննդյան տարեդարձը։ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, թե ինչպես է Հայկ Մարությանը փչում ծննդյան տորթի մոմերը։

«Այսօրվա մեր տոնական խմբակցության նիստից: Նշում ենք Մարությանի ծնունդը»,- գրել է նա։

Նշենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը դարձավ 43 տարեկան։