Գլխավոր Տեսանյութեր Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր շարունակել Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը․ Արմեն...

Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր շարունակել Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը․ Արմեն Աշոտյան (Video)

24

Tert.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանի հանդեպ քրեական փաթեթավորմամբ գործընթաց են տանում, որն այնքան ծիծաղելի է, որ անգամ «նիկոլական պատգամավորներն էին» «մանթրաշ» մնացել: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործին։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարության մասին, թե Մարիամ Փաշինյանի համար գնված մեքենան օրենքով նախատեսված գույք է, Արմեն Աշոտյանն ասել է, որ, եթե օրենքով են շարժվում, ապա ինչո՞ւ մոտ երկու տարի օրենքով նախատեսված կերպով Սերժ Սարգսյանին առանձնատուն չեն տրամադրում։

Հարցին՝ արդյոք հանրային պահա՞նջ էր Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը, Արմեն Աշոտյանը պատասխանել է, որ հանրությանը երկար տարիներ մատուցել են հեքիաթներ՝ Ռոբերտ Քոչարյանի չորս միլիարդի ու Սերժ Սարգսյանի եղբոր՝ 50/50-ի մասին. «Տարի ու կես է՝ միկրոսկոպով գործ են փնտրում Սերժ Սարգսյանի վրա, ինչ-որ գործարքի հիման վրա ցուցմունք են կորզում ու Արցախի համար շատ կարևոր փուլում մեղադրանք առաջադրում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նյութի աղբյուր՝https://www.tert.am/am/news/2019/12/19/Ashotyan/3168941