Գլխավոր Շոուբիզնես Չհրապարակված լուսանկարներ Մոսկվայում կայացած «Տաշի շոու»-ի համերգից

Չհրապարակված լուսանկարներ Մոսկվայում կայացած «Տաշի շոու»-ի համերգից

1460

Դեկտեմբերի 6-ին Մոսկվայի Կրեմլի համերգասրահում տեղի ունեցավ ամենամյա «Տաշի շոու» միջոցառումը, որը կազմակերպում է Euromusic ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Տարոն Պողոսյանի: Երեկոյի ընթացում եղել են հումորային համարներ, հնչել սիրված և արդեն հայտնի երգեր: Միջոցառման մասնակից արտիստները լուսանկարվել են հետնաբեմում, սթորիներ արել, իսկ արդեն երեկոյի ավարտին՝ մասնակցել բանկետի:

Euromusic-ի PR պատասխանատու Լուսինե Խաչատրյանը BlogNews.am-ին տրամադրել է ամբողջական ֆոտոշարքը և մանրամասներ պատմել համերգից. «Այս տարի ԱՄՆ-ից ժամանել էին երգիչներ Գոռ Եփրեմյանը և Ազատ Հակոբյանը, իսկ ռուս արտիստներից՝ Դիանա Գուրցկայան, Լերա Կուդրավցևան, Սոս Պավլիաշվիլին, Սոգդիանան, Աննա Կալաշնիկովան և Եվգենի Ալյոշինը»:

Համերգի ընթացքում երգչուհիները կատարել են Ալլա Պուգաչովայի երգերից մեկը, որն էլ նվիրել են նրան: Լուսինեն նաև նշեց, որ համերգից շաբաթներ առաջ վաճառվել էին բոլոր տոմսերը:

Շարունակությունը՝ այստեղ