Գլխավոր Շոուբիզնես Պապարացիները լողափին թաքուն լուսանկարել են Ռատակովսկուն և համոզվել՝ նա թաքցնելու ոչինչ չունի

Պապարացիները լողափին թաքուն լուսանկարել են Ռատակովսկուն և համոզվել՝ նա թաքցնելու ոչինչ չունի

517

Այս անգամ 27-ամյա հայտնի մոդելին հաջողվել է «բռնացնել» Մալիբուի լողափին, որտեղ նա հանգստացել է իր ընկերուհու հետ: Աղջիկները հիանում էին ծովով և արևով, իսկ շրջապատողները՝ նրանց տեսքով: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Էմիլի Ռատակովսկին վաղուց է հայտնի իր բաց լուսանկարներով, որոնցում աղջիկը չի ամաչում ցուցադրել իր գայթակղիչ կազմվածքը: Բայց ամենից շատ նրա երկրպագուները գնահատում են պապարացիների լուսանկարները, քանի որ դրանցում երաշխավորված է ֆոտոշոփի բացակայությունը: Դատելով այս լուսանկարներից՝ մոդելը թաքցնելու ոչինչ չունի և ունի հիանալի կազմվածք:

Фото © MEGA

Նույնիսկ լողափին է Էմիլին պճնված, սակայն, այդուհանդերձ, նա չի անցել ողջամտության սահմանը: Ձիթապտղի գույնի լողազգեստը շահեկանորեն առանձնացնում է նրա թուխ մաշկը և մուգ դարչնագույն աչքերը, իսկ ոսկե ականջօղերը նրբություն են հաղորդում կերպարին: Ի լրումն՝ նրա արևապաշտպան ակնոցը մոդելի ոճային տեսքին անհոգություն է հաղորդում:

Երկրպագուները խոստովանել են, որ աղջկա լողազգեստը նրա սեփական Inamorata ապրանքանիշի է, որը հաջողությամբ մեկնարկել է 2017-ի նոյեմբերին, և որը, սակայն, չի անցել առանց խնդիրների. վաճառքից անմիջապես հետո դիզայներ Լիզա Մարիա Ֆերնանդեսը մեղադրել է նրան «գրագողության» մեջ: Սակայն նա պարտվել է գործը, իսկ Էմիլին շարունակել է իր բիզնեսը