Գլխավոր Նորություններ Հայտնի է, թե որքան գումար է Զելենսկին ծախսել Թուրքիայում հանգստանալու համար

Հայտնի է, թե որքան գումար է Զելենսկին ծախսել Թուրքիայում հանգստանալու համար

141

Ուկրաինայի նախագահական ընտրություններին հաղթած Վլադիմիր Զելենսկիի  եռօրյա հանգիստը Թուրքիայում կարող է արժենալ մոտ 30 հազար դոլար, հաղորդում է Газета-ն` հղում անելով հյուրանոցի աշխատակցին:

Հիշեցնենք, որ Զելենսկին և նրա ընտանիքը հանգիստն անցկացնում են Բոդրումի հինգ աստղանի հյուրանոցներից մեկում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հյուրանոցի վարչակազմը հրաժարվել է հայտնել նախագահական առանձնատանը հանգստի արժեքը, սակայն նշել է, որ հանգիստը 4 անձի համար նախատեսված վիլլաներում արժե միջինում շաբաթը 15 հազար դոլար: