Գլխավոր Նորություններ 8 բան, որ դաստիարակված մարդիկ չեն անում աշխատավայրում

8 բան, որ դաստիարակված մարդիկ չեն անում աշխատավայրում

23

Հաջող կարիերա անելու, ղեկավարության և գործընկերների հետ լավ հարաբերություններ պահելու համար պետք է հետևել էթիկետի որոշակի կանոնների։

Կազմել ենք այն ոչ ակնհայտ բաների ցուցակը, որոնց պետք չէ անել աշխատավայրում։

1. Պահպանել քաղաքավարության կանոնները

Իսկական ջենթլմենը կնոջը ճանապարհ է տալիս, սակայն աշխատավայրում այս կանոնը չի գործում. խորհուրդ է տրվում մտնել և դուրս գալ առաջինը նրան, ով ավելի մոտ է կանգնած դռանը։ Նույնը վերաբերում է նաև վերարկու հագնելուն. աշխատավայրում կանայք իրենք են հագնում իրենց վերարկուն և օգնելու կարիք չկա։

2. Ուշանալ առանց զգուշացման

Աշխատանքի միշտ պետք է ժամանակին ներկայանալ, սակայն միշտ էլ կարող է չծրագրված ինչ–որ բան տեղի ունենալ, որի պատճառով ուշանալն անխուսափելի լինի։ Այս դեպքում պետք է անպայման զանգել և զգուշացնել ուշացման մասին։

3. Գործընկերներից վերցնել իրենց աշխատանքային պիտույքները

Օֆիսային էթիկետի համաձայն՝ չի կարելի առանց հարցնելու գործընկերների սեղանից վերցնել նրանց իրերը։ Որոշեք, թե որ իրերն են, որ հաճախ եք օգտագործում և դրանք միշտ սեղանի վրա երևացող տեղում դրեք, որպեսզի չփնտրեք և չկորցնեք։

4. Թակել դուռը, որտեղ երեքից ավել մարդ կա

Գրասենյակային էթիկետի համաձայն՝ պետք է թակել միայն այնդ դեպքում, երբ սենյակում երեքից քիչ մարդ կա։ Այն սենյակներում որտեղ շատ մարդ կա, կարելի է առանց զգուշացման էլ մտնել։

5. Գործընկերների հետ զրուցելիս խաչել ձեռքերը

Աշխատավայրում ուշադրություն դարձրեք մարմնի լեզվին։ Եթե գործընկերների հետ խոսեք ձեռքերը խաչած և աչքերը փախցնելով, դժվար թե ձեզ որպես հաճելի զրուցակից ընկալեն։

6. Քննարկել քաղաքականությունը, կրոնն ու անձնական կյանքը

Գրասենյակի տարածքում զրույցների ընթացքում մի շոշափեք քաղաքական և կրոնական թեմաներ. մեծ ռիսկ կա, որ դրա արդյունքում կարող են փչանալ գործընկերների հետ ձեր հարաբերությունները։ Մի քննարկեք նաև ձեր կամ դիմացինի անձնական կյանքը։

7. Միայնակ սուրճ խմել

Միայնակ սուրճ խմելը գործընկերների ներկայությամբ անքաղաքավարություն է համարվում։ Լավ կլինի, եթե գործընկերներին էլ առաջարկեք միանալ ձեզ։

8. Գործընկերներին խնդրել լռություն պահպանել

Խնդրելու փոխարեն, որ բոլորը լռություն պահպանեն, ավելի լավ է ականջակալներ ունենաք. սա լավ պայմանական նշան է, որ դուք զբաղված եք։