Գլխավոր Նորություններ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

112

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

ԱԺ նախագահը պատասխանողից պահանջում է վիրավորանքի եւ զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում, ինչպես նաեւ նախապես վճարված պետական տուրքի եւ փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձում:

Նշենք, որ նոյեմբերի 24-ին Սամսոնյանը գրել էր, թե ԱԺ նախագահը իր ծննդյան օրվա առթիվ մերձավորների հետ խաշ ուտելու էր գնացել եւ 290 հազար դրամ հաշիվ փակել: Գրառման մեջ Սամսոնյանը Միրզոյանին անվանել էր «պլանքյաշ»:

Շարունակությունը՝ այստեղ