Գլխավոր Նորություններ Այս տղան հսկայական գումարներ է ծախսում, որպեսզի դառնա անսեռ (VIDEO)

Այս տղան հսկայական գումարներ է ծախսում, որպեսզի դառնա անսեռ (VIDEO)

483

Վինի Օhը Լոս Անջելոսում բավական հայտնի  վիզաժիստ է: 24-ամյա տղային հանրահայտ է դարձրել ոչ միայն իր տաղանդը, այլև տարօրինակ արտաքինը: 

Մինչև  20 տարեկան Վինին չէր առանձնանում իր տարեկիցներին, սակայն այդ ընթացքում նա ջանասիրաբար գումար էր հավաքում իր երազանքն իրականացնելու համար:  

Նա վճռականորեն որոշել է, որ այլևս տղամարդ չի լինելու և ոչ էլ կին է ուզում դառնալ:  Նա ոչ մի սեռի չի ուզում պատկանել, նա որոշել է դառնալ անսեռ:

Նա շուրջ  110 պլաստիկ վիրահատություն է կատարել, դեմքի և մարմնի վրա ձևափոխելով համարյա ամեն ինչ, ընդհուպ հանելով կողերը՝ նեղ իրան ունենալու համար: 

Այսօր Վինին մասնակցում է տարբեր ամերիկյան շոուների, համատեղում լուսանկարչի և վիզաժիստի աշխատանքի հետ և գումար հավաքում իր մեծագույն երազանքի համար: Նրան մեծ գումար է անհրաժեշտ իր սեռական օրգանները հեռացնելու համար: 

Լրագրողների հարցին՝ նա կին է թե տղամարդ, Վինին պատասխանում է, որ սեռ չունի, նա այլմոլորակային է: