Գլխավոր Նորություններ Առեղծվածային դեպք Լոռու մարզում. Հայտնաբերվել է Վազ 21-06 մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին...

Առեղծվածային դեպք Լոռու մարզում. Հայտնաբերվել է Վազ 21-06 մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին եղել է հանված, իսկ մեքենայւմ եղել է արնանման հետքեր.shamshyan.com

500

Այսօր՝ ապրիլի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում Վանաձորի Մոսկովյան փողոցի մեջտեղում՝ ճանապարհի բաժանարար գոտու վրա, հայտնաբերվել է Վազ 21-06 մակնիշի 24 UL 082 համարանիշի ավտոմեքենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենայի դիմապակին հանված է եղել, իսկ մեքենայի ներսում՝ ղեկին, վարորդի նստատեղին ու մեքենայից դուրս հայտնաբերվել է արնանման հետքեր: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի, 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածների պատմելով, մինչ ճանապարհային ոստիկանների ժամանելը, շտապօգնության մեքենայով մեկ հոգի տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Ըստ տեղեկությունների՝ ընթացքի ժամանակ կոտրվել է մեքենայի «ռագատկան», ինչի արդյունքում էլ վարորդը կորցրել է կառավարումն ու մասամբ հայտնվել բաժանարար գոտու վրա: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ֆոտոռեպորտաժ