Գլխավոր Մամուլ «Իրատես». Տնտեսությունից կիլոմետրերով հեռու վարչապետը ԵՊՀ-ում հանդիպմանը սկսել է տնտեսագիտության դասեր տալ...

«Իրատես». Տնտեսությունից կիլոմետրերով հեռու վարչապետը ԵՊՀ-ում հանդիպմանը սկսել է տնտեսագիտության դասեր տալ պրոֆեսորներին

110

«Վերջերս ԵՊՀ-ում տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի տնտեսական որոշ պատկերացումներից մասնագետները տարակուսել են, բայց զարմանքն ավելի մեծ է եղել, երբ տնտեսությունից կիլոմետրերով հեռու վարչապետը սկսել է տնտեսագիտության դասեր տալ պրոֆեսորներին։ Հանդիպումից հետո տնտեսագետները միմյանց հետ զրույցում դժգոհել են, թե՝ «եկել սատանի մայլեն քյանդրբազություն է անում»։

Այլ խոսքով՝ տնտեսությունից այդպես կարող է խոսել ոչ մասնագետների շրջանում, բայց իրենց հետ հանդիպմանը նախ և առաջ պետք է լսեր ու խորհուրդ հարցներ։ Համարյա հայտնի ֆիլմի հանգույն՝ «ուրիշները որտեղից որտեղ մարդ են մեջ գցում, որ հետս խորհուրդ անեն, սրա համար` հե՛չ»։ Պատկերացում չունենալով տնտեսության կառավարման ձևից, ըստ տնտեսագետների, իրենց չեն էլ կանչում քննարկումների՝ ոլորտային խնդիրների վերաբերյալ լայն պատկերացում ունենալու համար։

Եվ սա այն դեպքում, երբ Փաշինյանն անընդհատ ասում է, թե հանրությունն է այս կամ այն հարց լուծողը, ուրեմն ինչու՞ մասնագիտական, փորձագիտական հանրույթի հետ չեն աշխատում։ «Դարոն Աճեմօղլուին Հայաստան է հրավիրում, իսկ տեղի մասնագետներին բանի տեղ չի դնում»,- վրդովված նշեցին տնտեսագետները, հետո էլ, թե՝ բա ի՞նչ եղավ Աճեմօղլուի գալը։ Երևի կառավարության համար շատ թանկ «հաճույք» է՝ եզրակացրինք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: