Գլխավոր Շոուբիզնես ՀԱՐՑՈՒՄ.Ուրա՞խ եք, որ Քիմ Քարդաշյանը Ամանորը Հայաստանում է դիմավորելու

ՀԱՐՑՈՒՄ.Ուրա՞խ եք, որ Քիմ Քարդաշյանը Ամանորը Հայաստանում է դիմավորելու

77
Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը մտածում է հայաստանցի գործարարների հետ համագործակցելու մասին: Այս մասին նա նշել է այսօր՝ հոկտեմբերի 8-ին՝ WCIT համաժողովի ընթացքում քննարկմանը մասնակցելուց հետո: Նա շփվել է ինֆորմացիոն հովանավոր լրատվամիջոցների հետ: Մեկնաբանել է ավելի վաղ՝ քննարկման ընթացքում նշած իր միտքը, որ ինչ-որ գաղափարներ ունի Հայաստանի հետ կապված: «Ես հիմա շփվում եմ հայկական մի քանի խոշոր ներդրողների հետ: Հույս ունեմ, որ կգտնենք գործարան, որտեղ հնարավոր կլինի արտադրել ներքնազգեստներ: Փորձում եմ հասկանալ՝ ինչ գործարաններ կան, որտեղ կարելի է ապրանք արտադրել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ուզում է հաճախ գալ Հայաստան, սակայն չգիտի՝ հաջորդ անգամ երբ դա տեղի կունենա: