Գլխավոր Շոուբիզնես 2020 թվականի հորոսկոպ կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

2020 թվականի հորոսկոպ կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

31

Դեղին Հողային Խոզի տարվա հեռանալուն պես ավարտվում է 12-ամյա աստղաբանական ցիկլը: «Նոր սամսարայի» սկիզբ կլինի 2020-ը՝ Սպիտակ Մետաղե Առնետի տարին: Ի՞նչ սպասել նրանից՝ կարդացեք 2020 թվականի հորոսկոպը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար:

Խոյ

Գրեթե ամբողջ տարվա ընթացքում Խոյի մոտ տպավորություն է լինելու, թե ինքը մշտապես լեռ է բարձրանում, սակայն այդ բարդ ճանապարհը վերջ ու սահման չունի։ Խոյը ստիպված կլինի բազմաբևեռ դառնալ և միանգամից մի քանի խնդիր լուծել կյանքի տարբեր ոլորտներում։ Ամենացավալին այն է, որ նա ստիպված է լինելու դա անել միաժամանակ, բայց եթե չհանձնվի և դրանցից գոնե մեկն ավարտին հասցնի, մյուսներն ավարտելու հարցում կօգնի Առնետը։ Բացառված չէ, որ անսպասելիորեն նոր տաղանդ բացահայտվի. որի գոյության մասին չէիք էլ կասկածում։ Մի խլացրեք այն, հետոյին մի թողեք։ Կգա ժամանակը, և դուք շնորհակալ կլինեք ձեզ, որ դրան թույլ չեք տվել հանգչել։  

Ցուլ

Մտահավաքություն, պատասխանատվություն և խոհեմություն. երեք սյուն, որոնց վրա Ցուլերը պետք է հենվեն 2020թ.-ին։ Այո՛, այդ բառերը հազվադեպ են համապատսխանում հաճույքների և զվարճանքի սիրահար Ցուլերի կենսակերպին, բայց հավատացեք, եթե կարողանք հաղթել ձեզ, ամեն ինչ անելով ժամանակին և ձեր առաջ ամբիցիոզ նպատակներ սահմանել, Առնետը ձեզ համար չի խնայի տիեզերքի բարիքները։ Ավելին՝ այն, ինչ կսկսեք 2020թ.-ին, ձեզ կկերակրի դեռ երկար տարիներ։

Երկվորյակներ

Եթե նախորդ տարի քիչ շփվող էինք և կենտրոնացած գործերի վրա, այս տարի ձեր կյանք մարդիկ կգան ընկերությամբ, սիրով, նրբությամբ։ Մի շտապեք բոլորի առաջ բացել ձեր սիրտը, ուշադիր եղեք, նրանց շարքում պարտադիր կգտնվի նա, ով կփոխի ձեր կյանքը։ Բացի այդ՝ ձեր մեջ շռայլության անկառավարելի ցանկություն կառաջանա. կցանկանաք դիզայներական նոր իրեր ձեռք բերել, գեղեցիկ կահույք, զարդեր։ Շքեղ իրեր գնելը ձեզ կստիպի մտածել եկամտի նոր աղբյուրների մասին։ Եվ ոչ անարդյունք։

Խեցգետին

Շրջապատը ձեզ կխնդրի նշել ձեզ էներգիա հաղորդող ըմպելիքի անունը, բայց դուք չեք կարողանա, քանի որ այն պարզապես գոյություն չունի։ Իսկ ամենուր միայն վազքով հասնելու ձգտումն ու կարողությունը ժամանակի անվարարության հետևանք կդառնան, ձեզ կթվա, թե չեք կարողանում անել ամենն, ինչ մտածել եք։ Աստղերը ձեզ կդրդեն անել անհնարինը։ Եվ շատ բան կստացվի՝ և՛ անձնական կյանքում, և՛ կարիերայում։ Միայն թե հիշեք սրտի ու նյարդային համակարգի մասին։ Դրանք երկաթից չեն և ավելի լավ է պաշտպանել դրանք։

Առյուծ

2020թ.-ին առնետը կօգնի Առյուծին։ Ուժ կտա, երբ կթվա, թե այլևս ուժ չի մնացել և նրա կյանք մարդկանց կբերի, որոնք Առյուծի կյանքը նոր հնարավորությունների կողմ կտանեն։ Կամ նոր հույզերի։ Պատկերացնո՞ւմ եք։ Այո՛, այո՛։ Խորաթափանց ու սառնարյուն Առյուծը ևս կարող է սիրահարվել, կորցնել գլուխն ու մոռանալ բոլոր պարտականությունների մասին։ Ճիշտ է, կարող է ժամանակին հավաքել իրեն։ Էներգիա ու միջոցներ մի խնայեք նրա համար, ում պաշտում եք, նա ձեզ այնպիսի զգացմունքներ կնվիրի, որոնց մասին կհիշեք ամբողջ կյանքում։

Կույս

Աստղերը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս հավաքել մտքերը և դադարել շտապել։ Եթե նրանք կարողանան սթափ գնահատել իրական հնարավորություններն ու հեռանկարային զարգացման հնարավորությունը, կունենան այն ամենն, ինչ ցանկանում են։ Կույսերը կարող են կտրուկ փոխել իմիջը, վերանորոգում սկսել, փոխել աշխատանքն ու զուգընկերոջը, այլ երկիր տեղափոխվել։ Միայն թե հարկավոր չէ ձգձգել որոշման կայացումը, հակառակ դեպքում կարող եք դեպրեսիայի բախվել, կորցնել հավատը ձեր նկատմամբ։ Հիշեք՝ լավագույն ժամանակը հիման է։

Շարունակությունն այստեղ՝ 2020 թվականի հորոսկոպ յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար