Գլխավոր Նորություններ Ինքն ի պաշտոնե չպետք է խառնվի, կոչ կանեմ՝ չխոսի. Դավիթ Սանասարյանը՝ Վանեցյանի...

Ինքն ի պաշտոնե չպետք է խառնվի, կոչ կանեմ՝ չխոսի. Դավիթ Սանասարյանը՝ Վանեցյանի մասին

188

Մենք մտահոգված ենք այն հանգամանքով, որ ԱԱԾ տնօրենը հրապարակավ ելույթ է ունենում ու խոսում է նախաքննության  հիմնավորված լինելու փաստից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Այստեղ բարձրաստիճան պաշտոնյան նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող անձ չէ, քննիչը անկախ է, ենթարկվում է օրենքին, նրա նկատմամբ հսկողություն է իրականացվում դատախազության կողմից, և ոչ երբեք ԱԱԾ կառույցի ղեկավարի կողմից», – ասաց նա։

Փաստաբանը նշեց, թե խիստ մտահոգիչ է ԱԱԾ տնօրենի մեկնաբանությունները։

«Բոլորս հասկանում ենք ԱԱԾ տնօրենի դերը իրավապահ մարմիններում, ու մենք չենք  բացառում, որ լուրջ խոչընդոտներ ունենանք, որ այն իրավասու մարմինները, որոնք պետք է պարոն Սանասարյանի իրավունքը վերականգնեն, կաշկանդված լինեն ԱԱԾ տնօրենի հայտնած դիրքորոշմամբ», – ասաց Արսեն Սարդարյանը։

Նա ընդգծեց, թե այնուամենայնիվ, համոզված է, որ այստեղ անձնական որևէ բան չկա։

«Այն հատվածը, պարոն Վանեցյանի, թե գործը կգնա դատարան, կտեսնեք…չի կարելի նման բան ասել ուղղակի, որովհետև գործը կարող է դատարան չի գնում, իսկ դա դիտվում է որպես ճնշում։ Ո՞վ ասաց, որ գործը դատարն է գնալու, ո՞վ ասաց դատախազությունը որևէ փուլում այն վկաներին, որոնք մենք ենք վկայակոչել, նրանց լսելուց հետո գործը չի փակում։ Նման բան ուղղակի չի կարելի ասել», – արձագանքեց Դավիթ Սանասարյանը։

Նա ասաց, որ ինքը չի խոսել Վանեցյանի հետ ու չի ասել՝ չխառնվի։

«Ինքն ի պաշտոն չպետք է խառնվի, իմ ասելով չպետք է չխառնվի», – ասաց նա։

Անդրադառնալով իր և ԱԱԾ տնօրենի հարաբերություններին՝ Դավիթ Սանասարյանն ասաց, թե իր և Վանեցյանի հարաբերությունները պետք է ոչ մի կերպ կապ չունենան այս գործում։

«Պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում և, առհասարակ, իրեն էլ կոչ կանեմ՝ այս թեմայով ինքը չխոսի», – ասաց նա։

Սանասարյանը նշեց, թե ԱԱԾ տնօրենի հետ ունեցել է աշխատանքային հարաբերություններ ու որևիցե խնդիր չի եղել։