Գլխավոր Նորություններ Դավիթ Սանասարյանը չհերքեց, որ Ստեֆանո Ռիչչիի կոստյում է հագել.ԼՈՒՍԱՆԿԱՐ

Դավիթ Սանասարյանը չհերքեց, որ Ստեֆանո Ռիչչիի կոստյում է հագել.ԼՈՒՍԱՆԿԱՐ

377

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի ու լրագրողների հանդիպմանն այսօր միջադեպ տեղի ունեցավ։

Antifake.am կայքի լրագրողը Դավիթ Սանասարյանի առջև նկար դրեց և խնդրեց պարզաբանել, թե ինչ ապրանքանիշի կոստյում է կրում այդ լուսանկարում ու որքան արժե այն։

Դավիթ Սանասարյանը խուսափեց պատախանել հարցին, իսկ լրագրողն էլ պնդեց, թե փորձագետները նշել են, որ կոստյումը Ստեֆանո Ռիչչի ապրանքանիշ է, որն արժե երեք միլիոն։

«Ով որ ասել է՝ ես կնվիրեմ, լավ է, որ իմ նասկիները չեն տեսնում, դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեն», – արձագանքեց Դավիթ Սանասարյանը։

Լրագրողներից մեկը կատակեց. «Չինակա՞ն  է»։

«Ես կեղծ բան չեմ կրում», – կատակով արձագանքեց Սանասարյանը։