Գլխավոր Շոուբիզնես Օլգա Բուզովայի ու սիրելիի՝ Դավիթ Մանուկյանի հանգիստը Թաիլանդում և միանման դաջվածքները

Օլգա Բուզովայի ու սիրելիի՝ Դավիթ Մանուկյանի հանգիստը Թաիլանդում և միանման դաջվածքները

81

Երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովան և սիրելին՝ բլոգեր Դավիթ Մանուկյանը, Թաիլանդում վայելում են իրենց հանգիստը: Զույգը հետևորդներին պարբերաբար ներկայացնում է, թե ինչպես է անցնում իրենց հանգիստը:

Օլգան և Դավիթը միանման դաջվածքներ են արել՝ դաստակներին դաջելով հավերժության նշանը: Դավիթն այս լուսանկարը հրապարակել է Ինստագրամում և մակագրել. «Սերը…»:

Զույգի սիրավեպի մասին լուրեր վաղուց էին շրջանառվում: Օլգան այս խոսակցությունները հաստատեց տարեվերջին: «Որոշեցի «Պլան Բ»-ից անցում կատարել «Պլան Դ»-ի. նրա անունը Դավիթ է, և մենք միասին ենք ապրում»,-հայտարարել էր Բուզովան, ինչից հետո նրանք բավականին ակտիվ հրապարակուներ են անում իրար հետ:

Դեկտեմբերի 30-ին Դավիթն ու Օլգան համատեղ տեսահոլովակ ներկայացրին «Մանդարինկա» երգի հիման վրա: