Գլխավոր Նորություններ Ամեն գնով լռեցնել Վանեցյանին. ինչից է զգուշանում Փաշինյանը

Ամեն գնով լռեցնել Վանեցյանին. ինչից է զգուշանում Փաշինյանը

42

Tert.am-ը գրում է.

Փաշինյանին պատկանող լրատվամիջոցում լույս տեսած հոդվածում տեղ գտած տխրահռչակ շեշադրումներն  ու, ըստ էության, ապատեղեկատվությունն, ինչպես նաև, նույն Մարիամ Փաշինյանի կողմից ֆեյսբուքում արված համապատասխան գրառումները, որոնց միջոցով Փաշինյանի դուստրն, ըստ էության, հեռակա բանավեճի մեջ էր ներքաշվել Արթուր Վանեցյանի հետ՝ հիշեցնելով նրան նախկինում երկու ընտանիքների միջև գոյություն ունեցած բարեկամության մասին ու, միաժամանակ, Վանեցյանի լռությունը համարելով ասելիք չունենալու արդյունք, կարող է վկայել միայն մեկ բանի մասին. կառավարական առանձնատանը խորապես անհանգստացած են:

Վանեցյանի հրաժարականի փաստը Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե բավական ծանր էր տարել: Այն բանից հետո, երբ ամիսներ առաջ ԱՄՆ-ում գտնվող վարչապետը, մեկնաբանելով Արթուր Վանեցյանի՝  ավելի   վաղ արած հայտնի հայտարությունները, նրան համեմատել էր պուտչիստների հետ՝ մեղադրելով իբր սպայի պատիվը ոտնակոխ անելու մեջ,  հետևել էր Վանեցյանի կայծակնային ու բավական հատու արձագանքը՝ Փաշինյանի խոսքերին. ԱԱԾ նախկին տնօրենը փաստացի սպառնացել էր վտանգավոր փակագծեր բացել՝ կոչ անելով Փաշինյանին խոսելուց առաջ մտածել:

Ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի մտահղացման ու ապակառուցողական նախաձեռնողականության արդյունք հանդիսացող վերջին հակավանեցյանական բռնկումները, որ ակնհայտորեն հագեցած են սև PR-ին բնորոշ տարրերով, աներկբայորեն վկայում են այն մասին, որ Վանեցյանը Փաշինյանների ընտանիքում բավական լուրջ անհանգստությունների աղբյուր է հանդիսանում նույնիսկ ցայսօր, ինչն, անկասկած, ծնում է լրջագույն հարցեր՝ բացահայտելու Փաշինյանի անհանգստության խորքային պատճառները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/01/13/Vanetsyan-pashinyan/3183421