Գլխավոր Նորություններ Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել

179

Տավուշի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ նախնական տվյալներով՝ Ադրբեջանական զինուժի արձակած կրակոցների հետևանքով, այսօր պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկությունը  հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանը։

«Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր»,- ասաց մամուլի խոսնակը:

Ըստ Ա.Հովհաննիսյանի՝ նա վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին , ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ: