Գլխավոր Նորություններ Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. ժողովրդին հայտնի «Թասի ոլորաններում» ճանապարհային ոստիկանները, երբեմն վայր...

Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. ժողովրդին հայտնի «Թասի ոլորաններում» ճանապարհային ոստիկանները, երբեմն վայր ընկնելով, բահերով մաքրում են ճանապարհը մերկասառույցից. VIDEO

89

Արդեն 3 ժամից ավելի է, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ ուժեղ սառնամանիքի պայաններում բահերով Սյունիքի մարզի Որոտանի՝ ժողորդին հայտնի «Թասի ոլորաններում» մաքրում են ոլորաններում առաջացած մերկասառույցը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոլորանների գրեթե մի քանի կիլոմետրանոց հատված պատված է մերկասառույցով, թեպետ Գորիսի ճանշինը ճանապարհին լցրել է աղ ու ավազ, սակայն մի պահ առաջացած բուքը իր սև գործն է արել ու հիմա ճանապարհային ոստիկանները, երբեմն նույնիսկ սայթաքելով, մաքրում են ճանապարհը, որպեսզի տրանսպորտային միջոցները անվտանգ երթևեկեն:

Որոշ տրանսպորտային միջոցներ, ցավոք, չունեն անվտանգության շղթաներ ու ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բեռնատարների վարորդներին, որ նման պայմաններում երթևեկեն բացառապես անվտանգության շղթաները անվահեծաններին կապած:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ֆոտոռեպորտաժ